Վլադիմիր Պուտինն ամուսնալուծվել է (Տեսանյութ)
06/06/2013 23:48

Վլադիմիր Պուտինն ամուսնալուծվել է (Տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարեց, որ բաժանվում է կնոջից՝ Լյուդմիլայից:  Այսօր երեկոյան նախագահ Պուտինը կնոջ հետ Կրեմլի պալատում ներկա է գտնվել «Էսմերեալդա» բալետի ներկայացմանը:

Բալետի ավարտից հետո, նրանք հարցազրույց են տվել «Россия 24» հեռուստաալիքի լրագրողին. «Այո, կարելի է ասել, սա քաղաքակիրթ ամուսնալուծություն է»,- ասել է Լյուդմիլա Պուտինան:

Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, որ սա համատեղ որոշում է:

«Ես միանում են Վլադիմիր Վլադիմիրովիչի խոսքերին, սա իսկապես եղել է մեր համատեղ որոշումը»,- հաստատել է Լյուդմիլա Պուտինան:

Վլադիմիր Պուտինն ամուսնալուծվել է (Տեսանյութ)