.jpg)
Ռաֆայել Նազարյան. «Իսլանդացիներին ֆիզիկապես գերազանցեցինք»
Հետխաղային մամուլի ասուլիսում, մեկնաբանելով Իսլանդիայի երիտասարդական ընտրանու հետ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը, որում մեր տղաները զիջեցին 1:2 հաշվով, գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը շատերի համար անսպասելիորեն հայտարարեց, որ գոհ է իր թիմի խաղից: Նա հատկապես առանձնացրեց Վարազդատ Հարոյանի խաղը:
«Առաջին խաղակեսում զգացվեց, որ տղաները միասին խաղալու փորձ չունեն,- ավելացրեց նա:- Այսպիսի մրցակցի դեմ խաղալը շատ դժվար էր, ուստի առաջին կեսում իմ թիմի խաղը նորմալ եմ գնահատում: Երկրորդ գոլի դրվագում սխալվեց Գրիգոր Հովհաննիսյանը, սակայն ես հակված չեմ մեղադրելու նրան, քանի որ շատ էներգիա էր ծախսել: Իսլանդացիները ֆիզիկապես ամուր են, բայց նույնիսկ այդ որակով մենք գերազանցեցինք մրցակցին»: