.jpg)
Սեյրան Օհանյանն այցելեց հոսիպիտալ, տեսակցեց Բուդաղյանին
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ ու տեսակցել է հոսպիտալում բուժում ստացող գնդապետ Արտակ Բուդաղյանին, Նոյեմբերյանի զորամասում վիրավորված Հրաչ Սարգսյանին ու մյուս զինծառայողներին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից:
«Նախարարն այցելեց մեր բանակի լավագույն հրամանատարներից մեկին` Արտակ Բուդաղյանին: Խոսեցին, առողջական վիճակի մասին հարցրեց: Նախարարը զրուցեց նաև Նոյեմբերյանում վիրավորված Հրաչ Սարգսյանի ծնողների հետ ու խոստացավ հնարավոր բոլոր միջոցներով աջակցել ընտանիքին»,- Aysor.am-ին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս օրերի ընթացքում ՊՆ Սեյրան Օհանյանը բացակայում էր հանրապետությունից, քանի որ Մինսկում մասնակցում էր ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդակցությանը: Նախարարը հանրապետություն է վերադարձել ժամեր առաջ: