Սվերիսոն. «Մեր հաղթանակն արդարացի է»
06/06/2013 21:59

Սվերիսոն. «Մեր հաղթանակն արդարացի է»

Հայաստանի մինչև 21 տարեկանների ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո Իսլանդիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր թիմի հաղթանակն արդարացի է:

«Երևանի եղանակային պայմանները շատ ծանր էին մեզ համար: Առաջին կեսում լիովին վերահսկում էինք խաղը և մի շարք գոլային պահեր ստեղծեցինք: Երկրորդ խաղակեսում մրցակիցը կերպարանափոխվեց, հատկապես ակտիվ էր 20 համարի խաղացողը` Աղվան Պապիկյանը, ում չեզոքացնելու համար ստիպված էինք շատ մոտ խաղալ` նրան տարածություն չտալու նպատակով: Այդ խնդրի լուծման համար մեզնից մոտ 15 րոպե պահանջվեց:

Իհարկե, դժգոհ չէի լինի, եթե ընդամենը մեկ միավոր վաստակեինք, սակայն պետք է ասեմ, որ մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք, և մեր հաղթանակն արդարացի է»:

Սվերիսոն. «Մեր հաղթանակն արդարացի է»