.jpg)
Վարչապետ. Անապահով ընտանիքները գազի գնի բարձրացումը չեն զգա
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար հատկացրեց վերջին եռամսյակում անապահով ընտանիքների սպառած գազի սակագինը վճարելու համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը ասաց` անապահով ընտանիքները գազի գնի բարձրացումը չեն զգա:
Նշենք, որ վարչապետի խոսքով` անապահով ընտանիքների վերաբերյալ տվյալներ Կառավարությունը ստանում է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից: