ԱՄՆ-ում աղջկան թույլ չեն տվել մասնակցել երեկույթին` մեծ կրծքի պատճառով
06/06/2013 20:28

ԱՄՆ-ում աղջկան թույլ չեն տվել մասնակցել երեկույթին` մեծ կրծքի պատճառով

Ավարտական երեկոն դպրոցական աղջիկների ամենասիրելի ու ամենասպասված հավաքույթն է: Միացյալ Նահանգների Central Kitsap High School դպրոցի աշակերտուհիներից մեկը քիչ էր մնում բաց թողներ իր կյանքի կարևոր երեկոն՝ միայն այն բանի համար, որ երկեկույթը սպասարկող անվտանգության աշխատակիցները համարել են նրա կուրծքը չափազանց մեծ: Այս մասին գրում է utro.ru-ն:

Բրիտանի Մայնդերը երեկույթին ներկայացել էր մուգ մանուշակագույն զգեստով, որը գեղեցիկ բացված դեկոլտե ուներ: Այս զգեստի համար աղջիկը հատուկ մեկնել էր Կանադա:

Աշխատակիցները թույլ չեն տվել աղջկան մասնակցել երեկույթին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ծածկել դեկոլտեն թիկնոցով: Արդյունքում՝ Բրիտանին հասցրել է ընդամենը մեկ ժամ ուրախանալ համադասարանցիների հետ:

«Այդ մեկ ժամվա ընթացքում էլ ես չկարողացա լավ ուրախանալ, քանի որ տեղի ունեցածից հետո չափազանց կաշկանդված էի ու ինձ անհարմար էի զգում»,- լրագրողներին ասել է Բրիտտանին:
 

ԱՄՆ-ում աղջկան թույլ չեն տվել մասնակցել երեկույթին` մեծ կրծքի պատճառով