.jpg)
«Բոլորը ուղևորվում են Երևան»
«Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորը ուղևորվում են Երևան» (www.yerevan 2013.ee) ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողը PR բնագավառի էստոնացի հայտնի գործարար Մեելիս Կուբիտսն է, հունիսի 12-16-ը Երևան կժամանեն շուրջ 600 հյուրեր, այդ թվում` 340 էստոնացիներ, 100 օդեսացիներ, 80 մոսկվացիներ, 8 երկրի ավելի քան 50 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ շարքում` 8-9 հեռուստաընկերություններից: Երևան կժամանի 2 ինքնաթիռ Տալլինից, մեկական՝ Օդեսայից ու Մոսկվայից: Ծրագրի շրջանակներում 40 մշակութային միջոցառումներ են կազմակերպվելու Երևանում, Գյումրիում, Տաթևում, Ծաղկաձորում և Սևանում: Նախագծի հիմնական նպատակը երկու ժողովուրդների՝ հայերի և էստոնացիների մերձեցումն է: Հյուրերի թվում կլինեն բազմաթիվ հանրահայտ ու անվանի մշակույթի գործիչներ, գործարարներ և լրագրողներ:
Կուբիտսի խոսքերով` «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության միջոցով իրենք ձգտում են բարեկամության ձեռք մեկնել հայ ժողովրդին և Էստոնիայի ու հարևան երկրների տեղեկատվական տարածություն վերադարձնել Հայաստանը: Հարյուրամյակների ընթացքում հայ և էստանացի ժողովուրդներին միմյանց է կապել փոխադարձ հետաքրքրությունն ու անկեղծ բարեկամությունը: Օրինակ` հայ ժողովրդի բազմաթիվ արժանավոր զավակներ կրթություն են ստացել Տարտուի նշանավոր համալսարանում: Ըստ Կուբիտսի` երկու ժողովուդներին միմյանց են կապում ոչ միայն անվանի և մեծ մարդիկ՝ Խաչատուր Աբովյանը կամ Հեդվիգ Բյուլլը. «Մեր առաքելությունը աշխարհի տարբեր անկյուններից Երևան կբերի հարյուրավոր մարդկանց: Այս նախաձեռնության շնորհիվ մենք բարեկամության ձեռք ենք ուզում մեկնել փոքրիկ ու խիզախ հայ ժողովրդին, ումից շատ բան կարող ենք սովորել»:
Երկու «Արարատների» պատմական հանդիպումը` Երևանում

«Բոլորը ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ֆուտբոլային 2 հանդիպում, որի նախաձեռնողը Էստոնիայի 1-ին խմբի առաջնության մասնակից՝ հայկական ակումբի՝ Տալլինի «Արարատի» նախագահ Ավետիս Հարությունյանն է` ՀՖՖ-ի հետ համատեղ:, որի նախաձեռնողը Էստոնիայի 1-ին խմբի առաջնության մասնակից՝ հայկական ակումբի՝ Տալլինի «Արարատի» նախագահ Ավետիս Հարությունյանն է` ՀՖՖ-ի հետ համատեղ:
Հայկական ակումբը Երևան կժամանի հունիսի 12-ի կեսօրին և կհանգրվանի Ավանի ֆուբոլի ակադեմիայում: Հունիսի 13-ին, ժամը 17:00-ին «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում ընկերական հանդիպում կկայանա «Արարատ-ՏՏՈՒ»-ի և «Փյունիկ-2»-ի միջև: Իսկ հունիսի 15-ին, ժամը 18:00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց ու հարմարավետ մարզադաշտում տեղի կունենա պատմական միջազգային ընկերական հանդիպում երկու «Արարատների»՝ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Արարատի» և Տալլինի «Արարատ-ՏՏՈՒ»-ի միջև: Նկատենք, որ տալլինյան ակումբի պաշտոնական կայքում՝ FCArarat.ee-ում կազմակերպվելու է այս հանդիպման ուղիղ հեռարձակումը:
Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում ենք ներկա լինել «Արարատ-ՏՏՈՒ»-ի երևանյան մրցելույթներին:
Տալլինի հայկական ֆուտբոլային ակումբը՝ «Արարատ»
2005-2009 թթ. Տալլինի «Արարատ» թիմը հանդես է եկել Ալբերտ Ստեփանյանի ղեկավարությամբ: 2010-ին ստեղծվել է Տալլինի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որի նախագահն է ֆուտբոլի մեծ նվիրյալ Ավետիս Հարությունյանը: «Արարատ» ՖԱ-ն իր գործընկեր Տալլինի տեխնոլոգիական համալսարանի մարզական ակումբի հետ համատեղ նույն տարում ստեղծել են «Արարատ-ՏՏՈՒ» թիմը, որն էլ պաշտոնական մրցաշարերում 2010 թ.-ից ներկայանում է այդ անվամբ:
2005-ին Տալլինի «Արարատն» իր մրցելույթներն է սկսել Էստոնիայի 4-րդ խմբի առաջնությունում ու հենց առաջին տարում էլ, գրավելով 3-րդ տեղը, իրավունք է ստացել հաջորդ մրցաշրջանից հանդես գալու 3-րդ խմբում: 2006-ին գերազանց մրցելույթների շնորհիվ 3-րդ խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցնելով` արդեն 2007-ին հայկական ակումբը 2-րդ խմբում խաղալու իրավունք է ստացել: Նկատենք, որ այդ շրջանում Տալլինի «Արարատն» իրեն փայլուն է դրսևորել նաև 2-4-րդ խմբերի թիմերի մասնակցությամբ կազմակերպվող Էստոնիայի փոքր գավաթի խաղարկությունում, ու 3 անգամ՝ 2006-2008 թթ. նվաճել է պատվավոր մրցանակը: Բացի այդ, 2 անգամ էլ՝ 2009-ին և 2012-ին, հասել է այս ներկայացուցչական (մինչև 128 թիմ է մասնակցում) ստուգատեսի եզրափակիչ:
Շարունակելով առաջադիմումն ու վստահ ելույթները` «Արարատ-ՏՏՈՒ»-ն 2013-ից իրավունք է ստացել` մասնակցելու Էստոնիայի 1-ին խմբի առաջնության «Բ» ենթախմբի մրցաշարին: Այստեղ ևս հայկական ակումբի գործերը շատ հաջող են ընթանում: Այժմ 14 տուրից հետո վաստակած 24 միավորով ենթախմբի նորեկը՝ «Արարատ-ՏՏՈՒ»-ն 10 թիմերի պայքարում զբաղեցնում է պատվաբեր 3-րդ տեղը: Ակումբի 28-ամյա կիսապաշտպան Անդրեյ Անտոնովը ներկայումս խփած 9 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է: