Ինչպիսին էին դիետաները՝ 100 տարի առաջ և այսօր
07/06/2013 19:57

Ինչպիսին էին դիետաները՝ 100 տարի առաջ և այսօր

Բոլոր դիետաների հիմքում ընկած է «խորամանկ սննդակարգի» միջոցով ավելորդ քաշից ազատվելը: 

Ջորջ Բայրոնի դիետան խնձորի քացախի օգտագործումն էր:Սակայն նույնիսկ այս ժամանակաշրջանում ավելորդ քաշից ազատվելու այս եղանակը նոր չէր, քանի որ այս մեթոդն օգտագործել էին դեռևս հին Եգիպտոսի բժիշկները պրոֆիլակտիկայի,բուժման և դիետայի նպատակով:

ԱՄՆ 27-րդ նախագահ Տաֆտն այն բանից հետո, երբ դժվարանում է դուրս գալ Սպիտակ Տան սանհանգույցից, սկսում է սնվել քիչ կալորիականություն պարունակող սնունդով:

Այս թվականին ծխախոտ արտադրող հայտնի ընկերություններից մեկն սկսեց քարոզել,որ ծխախոտը օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Դոկտոր Հեյը առաջինը կիրառեց առանձնացված սննդակարգի տեսությունը: Նա իր այցելուներին հյուրասիրում էր՝ կիրառելով իր նոր մեթոդը: Նույն այս թվականին էլ մեծ ճանաչում սկսեց վայելել հոլիվուդյան աստղերի առաջին դիետաներից մեկը` թուրինջային դիետան, որի հիմքում ընկած էր այն, որ ցանկացած սննդի ընդունման ժամանակ պետք է օգտագործել մեկ հատ թուրինջ:

Շաքարի փոխարինիչների միջոցով են սկսում ազատվել ավելորդ քաշից այն քազցրակերները,որոնց համար մինչ այդ շատ դժվար էր քաղցրից հրաժարվելը:

Բոլորի քննարկման առարկան հայտնի երգչուհի Մ.Կալլասի սլացիկ կազմվածքն էր: Ըստ ասեկոսների՝ նա հասել էր այդպիսի արդյունքի՝ ինքնակամ ճիճվակրություն առաջացնելու հետևանքով:

Այս ժամանակաշրջանում հայտնի է դառնում նաև կաղամբով դիետան:

1960-ական թվականներ. Մոդայիկ էր համարվում սպիտակուցային սննդակարգը:

1963 թվական. 38-ամյա ամերիկուհի Ջեին Նիդեչը ստեղծում է «Քաշի հսկողներ» կոչվող սննդակարգը:Այս դիետայի ժամանակ մթերքներից յուրաքանչյուրին տրվում է միավոր,և ընդունած սնունդը հաշվվում է ըստ միավորների,միևնույն ժամանակ մասնակիցները սնվում են առանց զրկանքների: Առանձնահատկությունն այն է,որ մասնակիցների համար կազմակերպվում են հոգեբանական զրույցի հավաքներ:

1970 թվական. Շնորհիվ հանրահայտ երգիչ Փրեսլիի հայտնի է դառնում  «Քնած գեղեցկուհի» դիետան,որի ժամանակ ախորժակն ընկճում էին քնաբերների միջոցով:

1979 թվական. Ավելորդ քաշից սկսում են ազատվել դեղահաբերի միջոցով, որոնք պարունակում էին ֆենիլպրոպանոլամին և էֆեդրին: Սակայն հետագայում հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ այս միջոցներն առաջացնում են կախվածություն և կարող են ինսուլտի պատճառ հանդիսանալ:

1987 թվական. Դերասանուհի Թեյլորը ֆիլմում նկարահանվելու համար իր քաշն ավելացնում է 10կգ-ով, որից հետագայում շատ դժվարությամբ է ազատվում: Նա մշակեց իր դիետան,որը տևում էր 10օր: Այս ընթացքում առաջին չորս օրը նա օգտագործում էր միայն թուրինջից և կիտրոնից պատրաստված հյութեր, մնացած օրերին էլ սնվում էր բացառապես թարմ բանջարեղենով և մրգերով:

1987թվականին լույս տեսավ Միշել Մոնտինյակի հանրահայտ գիրքը` «Եթե ես ուտում եմ,ապա նիհարում եմ» խորագրով, որն աշխարհի 40 երկրներում վաճառվեց 16 միլիոն օրինակով: Մեթոդի հիմքում ընկած էր այն, որ սննդի ընդունման ընթացքում ճարպերը և ածխաջրերը պետք է առանձին օգտագործել: 

Ինչպիսին էին դիետաները՝ 100 տարի առաջ և այսօր