Հակառակորդի դիվերսիան ձախողվել է
07/06/2013 20:05

Հակառակորդի դիվերսիան ձախողվել է

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:

Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: 

Հակառակորդի դիվերսիան ձախողվել է