Շարմազանով. Գորիսի միջադեպը իրավական հարթության խնդիր է
07/06/2013 21:25

Շարմազանով. Գորիսի միջադեպը իրավական հարթության խնդիր է

Այսօր կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Գորիսում տեղի ունեցած միջադեպը: Դրանից զատ, քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական և տարածաշրջանային հարցեր: Այս մասին Aysor.am-ին փոխանցեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` Գորիսի միջադեպը իրավական հարթության խնդիր է և բոլորը` անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է պատասխան տան:

Հարցին, թե արդյո՞ք քննարկվել է Սյունիքի նոր մարզպետի անունը, Շարմազանովը պատասխանեց, որ հարցը ԳՄ նիստում չի քննարկվել, դրան կանդրադառնան առաջիկայում:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ ԳՄ նիստում ՀՀ նախագահն անդրադարձել է նախօրեին ԱԽՔ-ի նիստում ունեցած իր ելույթին և խոսել երկրում առկա խնդիրներից ու դրանց լուծման ուղիների մասին: 

Շարմազանով. Գորիսի միջադեպը իրավական հարթության խնդիր է