Կյանքից հեռացել է «հոլիվուդյան ջրահարսը»
07/06/2013 13:38

Կյանքից հեռացել է «հոլիվուդյան ջրահարսը»

Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասանուհի Էսթեր Ուիլյամսը:

Ըստ տեղեկությունների՝ 16 տարեկան հասակում լողորդ Ուիլյամսը նվաճել է ԱՄՆ չեմպիոնի տիտղոսը, ավելի ուշ հայտնի է դարձել երաժշտական կոմեդիաներում ստացած դերերի շնորհիվ:

1940-ականներին դերասանուհին համարվել է «ջրային մյուզիքլների» աստղ: BBC-ն նշում է, որ Ուիլյամսը ջրում պարային համարներ էր կատարում: Նրան կոչում էին «հոլիվուդյան ջրահարս»:

Մինչև 1960 թվականը նկարահանվել է ֆիլմերում, որից հետո սկսել է զբաղվել բիզնեսով, ինչպես նաև հանդես է եկել որպես սինխրոն լողի մրցումների մեկնաբան:
 

 

Կյանքից հեռացել է «հոլիվուդյան ջրահարսը»