Գոդին. «Դիմացանք և հաղթեցինք»
07/06/2013 23:42

Գոդին. «Դիմացանք և հաղթեցինք»

Հայաստան-Մալթա հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Պյետրո Գոդինը հայտարարեց, որ իրենք հաղթել են ընտրած մարտավարության շնորհիվ:

«Հայաստանի հավաքականը լավ էր խաղում, բայց մենք նույնպես լավ խաղացինք: Ընտրել էինք 4-2-3-1 սխեման, որի շնորհիվ կարողացանք այսօր 3 միավոր վաստակել: Սա իմ գլխավորությամբ հավաքականի առաջին հաղթանակն է: Վերջին անգամ մեր թիմը հաղթել է 2006 թ.` տանը 2:1 հաշվով առավելության հասնելով Հունգարիայի ընտրանու նկատմամբ: Կարող եմ ասել, որ այսօր մեր մրցակցին մարզական բախտը չժպտաց, իսկ մենք կարողացանք դիմանալ»,- նշեց Գոդինը:

Գոդին. «Դիմացանք և հաղթեցինք»