Կարեն Շահնազարովն արժանացել է ՌԴ պետական մրցանակի
07/06/2013 16:34

Կարեն Շահնազարովն արժանացել է ՌԴ պետական մրցանակի

2012թ.-ի համար գրականության և արվեստի բնագավառում ՌԴ պետական մրցանակի են արժանացել նկարիչ Թաիր Սալախովը և ռեժիսորներ Կարեն Շահնազարովն ու Սերգեյ Միրոշնեչենկոն:

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի խոսքով` այս տարի արվեստի և գրականության բնագավառում մրցանակի համար պայքարում էին մոտ 20 մարդ:

Նշենք, որ Շահնազարովը կինոյում առաջին քայլերն արեց 1980-ական թվականներին: Նրան մեծ ճանաչում բերեց 1983թ.-ին նկարահանած «Մենք ջազից ենք» երաժշտական ֆիլմը:

Պետական մրցանակի Շահնազարովն արժանացել է ռուսական կինեմատոգրոֆում մեծ ներդրում ունենալու, ինչպես նաև «Մոսֆիլմի» զարգացման համար:

Կարեն Շահնազարովն արժանացել է ՌԴ պետական մրցանակի