Ադրբեջանական հանցախմբերի «կնքահայրը». Մամեդ Մասալինսկի
07/06/2013 19:51

Ադրբեջանական հանցախմբերի «կնքահայրը». Մամեդ Մասալինսկի

50-ամյա Մամեդ Հուսեյնովը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Մամեդ Մասալինսկի, ադրբեջանցի մեկ այլ քրեական հեղինակության`Հիքմեթ Սաբիրաբադսկիի մահից հետո համարվում էր Ռուսաստանում ադրբեջանական հանցաշխարհի «կնքահայրը»:

Սաբիրաբադսկին սպանվել էր Մոսկվայում` 2006թ.-ին Ռուսաստանի մայրաքաղաքի առևտրային կենտրոնների շուրջ ծագած հակամարտության պատճառով:

2 քիլերները գնդակահարել էին Հիքմեթին ինքնաձիգերից նրա «Մերսեդես-500» ավտոմեքենայի մոտ:

Բազմաթիվ անգամ դատված, ծնունդով Ադրբեջանի Մասալիի շրջանից Մամեդ Մասալինսկին վերջին անգամ դատապարտվել էր 2010թ.-ին`Մասալիի շրջանի դատարանի կողմից թմրանյութեր պահելու, պատրաստելու և իրացնելու համար:

«Օրենքով գողը» դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Երկար տարիներ Ռուսաստանում բնակվող Մասալինսկու մոտ անձնական զննությամբ ոստիկանները հայտնաբերել էին հերոին տեսակի թմրանյութ:

Մամեդ Մասալինսկին ուներ լուրջ առողջական խնդիրներ`լյարդի ցերոզ և Բաքվի թիվ 1 կալանավայրում նրա վիճակը էլ ավելի է վատթարանում:

2011թ.-ի մարտի 19-ի գիշերը կալանավայրի հիվանդանոցում գլխուղեղի կաթվածի հետևանքով «օրենքով գողը» մահանում է:

Մամեդը հուղարկավորվել էր իր հայրենի Մասալիի շրջանում, իսկ նրա հոգեհանգստին էին ժամանել բազմաթիվ քրեական հեղինակություններ Վրաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից:

Մինչ այդ, ադրբեջանական ոստիկանությունը հայտարարել էր, որ չի ձերբակալելու այն հեղինակություններին, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի:

Ադրբեջանական հանցախմբերի «կնքահայրը». Մամեդ Մասալինսկի