Պինգվինը Թուրքիայի բողոքի ակցիայի խորհրդանիշն է դարձել
07/06/2013 20:29

Պինգվինը Թուրքիայի բողոքի ակցիայի խորհրդանիշն է դարձել

Ոստիկանության և հակակառավարական ցուցարարների միջև բախումները մնում են թուրքական հեռուստաալիքների տեսադաշտից դուրս: Անցած շաբաթ բողոքի ցույցերի ժամանակ երկրի երկու գլխավոր տեղեկատվական հեռուստաալիքներից մեկը ցուցադրել է պինգվինների մասին վավերագրական ֆիլմ, մյուսը՝ խոհանոցային շոու: Այս մասին է հաղորդում MIGnews.com լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայում շատ բնակիչների համար հեռուստաալիքների լռությունը դարձել է ԶԼՄ-ներում առկա ինքնագրաքննության դրսևորումներից մեկը: Այժմ «պինգվինը» դարձել է ԶԼՄ-ից ցուցարարների հիասթափության խորհրդանիշ:

Ցուցարարները հագնում են պինգվինների պատկերներով մարզաշապիկներ:

Թուրքիայում բողոքի ակցիաները համակարգվում են Twitter-ի և Facebook-ի միջոցով. այս սոցցանցերում թուրք հասարակությունը իր մեծությամբ 4-րդ-ն է: 

Պինգվինը Թուրքիայի բողոքի ակցիայի խորհրդանիշն է դարձել