Վարչապետը նոր նշանակումներ է կատարել
07/06/2013 17:09

Վարչապետը նոր նշանակումներ է կատարել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Խաժակ Կարայանը:

Նշենք, որ 2004-2009 թթ. ընթացքում Խ. Կարայանը եղել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլագիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, իսկ 2010-2013 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական:

Մեկ այլ որոշմամբ Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Նազարեթ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

Նշենք, որ նորանշանակ Նազարեթ Մնացականյանը 2005-2007 թթ.-ին ՀՀ ոստիկանության Օպերատիվ-փնտրողական վարչության պետն էր:

2007-2011 թթ.`ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ:

 

Վարչապետը նոր նշանակումներ է կատարել