.jpg)
«Բանտում նա ողջ կլիներ». Երբ օրենքը պայքարում է վենդետայի դեմ (Տեսանյութ)
Վերջին օրերին Հայաստանում շատ է խոսվում վենդետայի` արյան վրեժի մասին: Թեման հատկապես ակտիվ քննարկվում է Բուդաղյան եղբայրների ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո:
Մինչ այդ, կան երկրներ, ուր վենդետան այնքան տարածված է, որ դրա դեմ պայքարում են պետական մասշտաբով: Վերջերս YouTube-ում տեղադրվեց ու միանգամից բազմաթիվ դիտումներ հավաքեց դաղստանյան մի սոցիալական գովազդ` «Բանտում նա ողջ կլիներ» վերնագրով:
Սոցգովազդը վերաբերում է միանգամից երկու խնդրի` կորուպցիային ու վենդետային:
Անիմացիոն ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է հարուստ հոր կողմից կաշառված դատավորը դատարանի դահլիճից ազատ արձակում հանցագործ երիտասարդին: Նա բանտից դուրս գալուն պես սպանվում է տարեց, սևազգեստ կնոջ կողմից, ով հավանաբար վրեժխնդիր է լինում: Տեսանյութն ավարտվում է` «բանտում նա ողջ կլիներ» բառերով:
Նշենք, որ սոցգովազդի հեղինակները այսպիսով փորձում են ապացուցել, որ արդար դատավճռի դեպքում` վենդետայից հնարավոր է խուսափել: