Արմատական հակաբեղմնավորիչ միջոցներ. Մտածեք բժշկին դիմելուց առաջ
07/06/2013 20:13

Արմատական հակաբեղմնավորիչ միջոցներ. Մտածեք բժշկին դիմելուց առաջ

Գոյություն ունեն մեծ քանակով հակաբեղմնավորիչ միջոցներ` պահպանակներից և ներարգանդային պարույրներից մինչև հորմոնալ միջոցներ: Ահա մի քանի արմատական հակաբեղմնավորիչ միջոցներ.

Կնոջ ստերիլիզացիա

Կնոջ ստերիլիզացիան արմատական հակաբեղմնավորիչ միջոց է, որի ժամանակ վիրահատական ճանապարհով արգանդի խողավակներն անանցանելի են դառնում և սերմնաբջիջները չեն կարողանում անցնել: Այսպիսով բեղմնավորումը դառնում է անհնարին:

Կանանց բռնի ստերիլիզացիայի առաջին փորձերն արվել են ХХ դարասկզբին ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեդիայում և Դանիայում, որտեղ գործում էին այնպիսի օրենսդրական ակտեր, համաձայն որոնց ստերիլիզացիայի էին ենթարկում անբարո վարքի տեր և հագեկան ծանգարումներ ունեցող մարդկանց: Նացիստական Գերմանիայում 1933-1945թթ. 400 000 կին (հրեաներ, սևամորթներ, սլավոնուհիներ) ենթարկվել էր ստերիլիզացիայի:

Այսօր, իհարկե, այս միջամտությունը կատարվում է բացառապես կնոջ ցանկությամբ:

Այս մեթոդի արդյունավետությունն, անկասկած, շատ բարձր է: Սակայն պետք է հասկանալ, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Նախ, որոշ դեպքերում հնարավոր է արտարգանդային հղիության զարգացում: Եվ երկրորդ, եթե հանկարծ ցանկանաք ևս մի երեխա ունենալ, ապա ամենից հավանական է, ստիպված կլինեք դիմել արհեստական բեղմնավորման: Երրորդ, հնարավոր է մի շարք հետվիրահատական բարդությունների զարգացում (օր.` ցավային համախտանիշ):

Այսպիսով, ստերիլիզացիայի դիմելուց առաջ մի լավ մտածեք: Այս մեթոդը կարելի է խորհուրդ տալ բազմազավակ մայրերին:

Վազէկտոմիա

Վազեկտոմիան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ տղամարդկանց մոտ կատարվում է սերմնատար խողովակների կապում կամ մի մասի հեռացում: Արդյունքում առաջանում է ազոոսպերմիա (սերմնաբջիջների բացակայություն), և բեղմնավորումը դառնում է անհնարին:

Վազէկտոմիան էսթետիկ խնդիրների չի հանգեցնում, չի խախտում սեռական հորմոնների արտազատումը և սեռական խնդիրներ չի առաջացնում:

Վազէկտոմիայից հետո ևս հնարավոր է ցավային համախտանիշի զարգացում, սակայն ընդհանուր առմամբ այս մեթոդը, ի տարբերություն կանանց ստերիլիզացիայի, ավելի դրական է, քանի որ վազէկտոմիայի հետևանքները վիրահատական միջամտությամբ ավելի հեշտ է վերականգնել (եթե հանկարծ տղամարդը որոշումի էլի երեխա ունենալ), դրա համար կատարվում է վազովազոստոմիա:

Այսպիսով այս մեթոդը խորհուրդ է տրվում այն տղամարդկանց, ով շատ երեխաներ ունեն և այլևս չեն ցանկանում հայր դառնալ:  

Արմատական հակաբեղմնավորիչ միջոցներ. Մտածեք բժշկին դիմելուց առաջ