Վարուժան Հակոբյանը գրավեց 3-րդ տեղը
10/06/2013 16:58

Վարուժան Հակոբյանը գրավեց 3-րդ տեղը

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված օփենում 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և բաժանեց 1-6-րդ տեղերը գրոսմայստերներ Վեսլի Սոյի (Ֆիլիպիններ), Յաան Էլվեստի, Ալեխանդրո Ռամիրեսի, Էնրիկո Սևիլանոյի (ԱՄՆ) և Մանուել Լեոն Հոյոսի (Մեքսիկա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Վարուժանն արժանացավ երրորդ մրցանակին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարի հաղթող ճանաչվեց Սոն:
 

Վարուժան Հակոբյանը գրավեց 3-րդ տեղը