.jpg)
Ալբելդան կլքի «Վալենսիան»
«Վալենսիայի» կիսապաշտպան Դավիդ Ալբելդան, ով թիմի կազմում անցկացրել է 15 մրցաշրջան, հայտարարել է թիմից հեռանալու իր որոշման մասին: Տեղեկացնում է «Football-Espana»-ն:
Նշվում է, որ նման որոշումը կայացվել է Ալբելդայի և ակումբի ղեկավարության կողմից:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Վալենսիայի» կազմում 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ նվաճել երկրի գավաթն ու Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի գավաթն ու Սուպերգավաթը:
Հավելենք, որ «Վալենսիայի» կազմում Ալբելդան մասնակցել է 351 հանդիպման: Թե որ թիմում հանդես կգա կիսապաշտպանը, դեռ հայտնի չէ: Տեղեկությունների համաձայն, նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական Պրեմիրեր լիգայի մի քանի ակումբներ: