«Ա. Դուլյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ»
11/06/2013 19:08

«Ա. Դուլյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ»

«Շանթ» հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները` հարկ ենք համարում հայտարարել, որ «Շանթ» հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ:

Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:

Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` հեռուստաընկերության մեկնաբան Ա. Դուլյանը հունիսի 10-ին աշխատանքից ազատվել էր ֆեյսբուքյան գրառման պատճառով:

«Ա. Դուլյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ»