ԿԲ. Գնաճը կլինի 8 տոկոս
11/06/2013 20:43

ԿԲ. Գնաճը կլինի 8 տոկոս

Կենտրոնական բանկը հրապարակել է եռամսյակային գնաճի հաշվետվությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը ներկայացրեց ԿԲ կանխատեսումները 12-ամսյա գնաճի վերաբերյալ, նախանշելով 8 տոկոս, որը նպատակային միջակայքի վերին սահմանից 2.5 տոկոսային կետով բարձր է:

Ըստ նրա, գնաճը բարձր է լինելու, քանի որ արդեն իրողություն է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը. և այս պարագայում տեղական ապրանքներ և ծառայություններ, որոնց ինքնարժեքի մեջ տեղ ունեն էներգակիրները, կարող են որոշակի ազդեցություններ ունենալ:

Ըստ ԿԲ  ներկայացուցչի՝ այստեղ գործ ունի անելու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, քանի որ այն ոլորտներում, որետղ մրցակցություն կա` գները չեն բարձրանա, իսկ կենտրոնացված, գերիշխող դիրք ուենցող ոլորտները պետք է լինեն ՏՄՊՊՀ-ի մոնիտորինգի ներքո, որպեսզի գնագոյացումը լինի արդար:

2014 թ-ին ԿԲ-ն ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսվում` կախված էնեգակիրների սակագների բարձրացման հետ, նաև ԿԲ-ն կպահպանի տոկոսադրույքներն այնքան ժամանակ, մինչև վստահ լինի, որ գնաճային սպասումները խարսխված են և գնաճի երկորդային ազդեցությունները մեղմվել են:

«Տոկոսադրույքները նվազեցնելու ենք, որպեսզի փորձենք 2014 թ.-ի բացասական ճեղքը մեղմել, 2014 թ.-ին գանճը վերադառնալու է կրկին նպատակային միջակայք, իսկ տնտեսական աճը մոտենալու է իր հավասարկշիռ մակարդակին»,- ասաց Արթուր Ստեփանյանը: 

ԿԲ. Գնաճը կլինի 8 տոկոս