.jpg)
Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: