.jpg)
«Բետիսը» ֆուտբոլիստի է գնել 1,2 եվրոյով
«Նումանսիայի» 21-ամյա կիսապաշտպան Սեդրիկ Մաբվատին, ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, դարձել է «Բետիսի» ֆուտբոլիստը: Նա Սևիլիան ներկայացնող ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել, իսկ նրա տրանսֆերի համար «Բետիսը» վճարել է ընդամենը 1,2 եվրո:
Բանն այն է, որ Մաբվատիի պայմանագիրը «Նումանսիայի» հետ, որը գործում է 2011 թ.-ից, ներառում է մի կետ, որի համաձայն` ֆուտբոլիստը կարող է անվճար տեղափոխվել Պրիմերայի ցանկացած ակումբ: 1,2 եվրոն «Բետիսը» վճարել է իսպանական ֆուտբոլային ֆեդերացիային` որպես տուրք:
Ավելացնենք, որ «Նումանսիայից» առաջ Մաբվատին հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» ռեզերվային թիմում: