.jpg)
Սերգեյ Մովսիսյանը 8-րդն էր
Խանտի-Մանսիյսկում ավարտվել է բլից շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 60 շախմատիստներ: Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավել է գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Նա վաստակել է 18 միավոր և գրավել 8-րդ տեղը:
Գաբրիել Սրագսյանը 17 միավորով 12-րդն է, Վլադիմիր Հակոբյանը նույնքան միավորով 13-րդը: Աշոտ Նադանյանը վաստակել է 13,5 միավոր և զբաղեցրել 51-րդ տեղը:
Հավելենք, որ աշխարհի չեմպիոն է դարձել վիետնամցի Լե Կուանգ Լյեմը: