Ս. Գալոյան. Եթե Օսետրինան հավաք է կազմակերպել, ուրեմն շատ լուրջ բան կա
11/06/2013 19:01

Ս. Գալոյան. Եթե Օսետրինան հավաք է կազմակերպել, ուրեմն շատ լուրջ բան կա

«Եթե Օսետրինան (հեղ.-Էդուարդ Ասատրյանը) հավաք է կազմակերպել, ուրեմն շատ լուրջ բան կա: Չգիտեմ, ովքեր են մասնակցել, սակայն նա շարունակում է Դեդ Հասանի թշնամիների դեմ պայքարը»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Նա նշեց, որ չի կարող խոսել այս թեմայով, քանի որ ճշտված ինֆորմացիա չունի այս հավաքի մասին:

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` հունիսի սկզբին խիստ գաղտնիության պայմաններում Կիպրոսում կայացել է «օրենքով գողերի» սխոդկա, որի որոշումները կարող են որոշիչ լինել քրեական աշխարհի համար գալիք տարիների ընթացքում:

«Օրենքով գողերի» սխոդկայի կազմակերպիչը քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանն է եղել, կամ ինչպես նրան անվանում են Օսետրինա կամ Էդիկ Թբիլիսկի:

Սխոդկային մասնակցել է 50-ից ավելի հայտնի «օրենքով գողեր», որոնց թվում են եղել Մերաբ Ջանգվելաձեն, Վաժա Բիգանիշվիլին, Ռոբինզոն Արաբուլին, Գիվի Գորդելաձեն և շատ ուրիշներ:

Նախորդող հրապարակում` Էդիկ Ասատրյանը Կիպրոսում «օրենքով գողերի» սխոդկա է կազմակերպել

Ս. Գալոյան. Եթե Օսետրինան հավաք է կազմակերպել, ուրեմն շատ լուրջ բան կա