.jpg)
Ֆաբրեգաս. «Բարսելոնն» իմ տունն է»
Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է իր` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հետ կապված լուրերը: Տեղեկացնում է AS-ը:
«Իրականությունն այն է, որ եթե ցանկանայի հեռանալ և ուժերս փորձել այլ թիմում, ապա այդ մասին կհայտարարեի բացահայտ: Իմ կյանքն այստեղ նման է երազի: «Բարսելոնն» իմ տունն է, որը չեմ ցանկանում լքել: Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր հիացած չեն իմ խաղով, սակայն դա նրանց խնդիրն է:
Խոստովանում եմ, որ իսկապես եղել են հանդիպումներ, որոնցում ես այնքան էլ լավ հանդես չեմ եկել: Օրինակ` «Բավարիայի» դեմ մրցավեճը: Անպայման կաշխատեմ ինձ վրա»,- հայտարարել է Ֆաբրեգասը: