.jpg)
Նախարար. Եթե տրանսպորտը թանկանա, կփորձենք թանկացումը չնչին դարձնել
Եթե անգամ տրանսպորտի գինը բարձրանա, մենք կանենք այնպես, որ թանկացումը չնչին չափով լինի: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցոււմ ասաց ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը.
«Մի անգամ արդեն ասել եմ, երբ որ մենք ունենանք մեր կոնկրետ հաշվարկները, դրանք կներկայացնենք հանրությանը: Չեմ ուզում հիմա բաներ ասել, որոնք հետո կարող են իրականությանը չհամապատասխանել»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Գագիկ Բեգլարյանն անդրադարձավ նաև Սյունիքի մարզոմ վերջերս տեղի ունեցած իրադարձություններին ու դրանց զարգացումներին.
«Երևույթը շատ տգեղ է, իսկ դեպքի զարգացումները դեռ տեսնում ենք: Մեղավորների մասին ոչինչ չեմ կարող ասել, ես հո դատավո՞ր չեմ, որ իմանամ ովքեր են մեղավոր, ով` ոչ»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումին, Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը. «Ամեն մարդու ճակատագիրն իր ձեռքում է»: