.jpg)
2 երեխաների մայրը 30 տարի մարդու արյուն է խմում
Ամերիկուհի Ջուլիա Կեպլսը ամսական 2 լիտր մարդու արյուն է խմում, համարելով, որ դա իր գեղեցկության և երիտասարդության գրավականն է: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
45-ամյա Ջ. Կեպլսը այդկերպ ապրում է արդեն 30 տարի: Երկու երեխաների մայրը խոստովանել է, որ նման տարօրինակ սովորություն է ձեքռ բերել իր առաջին համբույրից հետո:

15 տարեկանում նա առաջին անգամ զգացել է արյան համը, երբ պատահաբար կծել է ընկերոջը: Շուտով նրա մոտ արյուն խմելու մոլուցք է սկսել, որը հետագայում վերածվել է կախվածության:
«Ինչ-որ անհասկանալի բնազդ ինձ ստիպեց կծել մաշկը և ես զգացի այդ ձգող համը: Չնայած, դրանից հետո ընկերս ինձ էլ չզանգահարեց»,- պատմել է Ջ. Կեպլսը:
Ջ. Կեպլսի հավաստմամբ` նա ստիպված է խմել դոնորական արյուն, առանց որի իրեն դժբախտ է զգում, իսկ իր գեղեցկությունը սկսում է թոշնել:
«Ես գիտեմ, որ մարդկային արյունը սննդարար չէ, սակայն այն խմելով՝ ես ինձ հոգեպես և ֆիզիկապես ավելի լավ եմ զգում»,-ասել է կինը:
Իր պահանջը բավարարելու համար՝ նա հանդիպումներ է կազմակերպում այն մարդկանց հետ, ովքեր համաձայնում են հոժարակամ արյուն տալ հատուկ իր համար, ինչպես նաև՝ արյունը գնում հատուկ խանութներից:
Ամերիկուհին վստահ է, որ վամպիրության ներքո է անցել իր կյանքը: Այդկերպ է կահավորված նաև նրա տունը: Ամուսնու` Դոնալդ Լազարովիչին նա հանդիպել է հենց այս մոլուցքի շնորհիվ: Երկուսին էլ հետաքրքրում են մարդկային արյունն ու վամպիրները:

Ջուլիա Կեպլսի արյան հոժարակամ դոնորներից մեկը
Ամուսինը վերջերս հրաժարվել է այս սովորությունից, սակայն նրա կինը շարունակում է դա, իսկ երեխաները դեմ չեն մոր սովորությանը: «Ես հարգում եմ իր որոշումը, նա պարտավոր չէ հետևել ինձ: Նրա արտասովոր հակումը չի խոչընդոտում, որ նա հիանալի կին և հրաշալի մայր լինի»,- ասել է ամուսինը:
