.jpg)
Մոուրինյո. «Տերին կկրի ավագի թևկապը»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պաշտպան Ջոն Տերին նախկինի պես կշարունակի հանդես գալ թիմի ավագի դերում: Այս մասին տեղեկացնում է Coal.com-ը:
«Երբ ես նախորդ անգամ մարզում էի «Չելսին», այն ժամանակ ակումբի որոշմամբ ավագի դերը ստանձնել էր Ջոն Տերին, ով աչքի էր ընկնում առաջատարի իր ունակություններով: Հիմա էլ խորհրդակցել եմ ֆուտբոլիստների հետ, և բոլորս եկել ենք ընդհանուր համաձայնության, որ Տերին կշարունակի կրել ավագի թևկապը:
Դուք ասում եք, որ Ջոնն «իմ ավագն է», սակայն դա այդպես չէ: Այս ընտրության հարցում մեծ էր երկրպագուների և ակումբի ղեկավարության դերը նույնպես, ինչպես նաև իմը: Սակայն այդպես ասելը սխալ է:
Հուսանք, նա կարդարացնի մեր սպասելիքները: Հակառակ դեպքում` ես նոր ավագ կընտրեմ: Թե ով կլինի նա, դեռ չեմ մտածել»,- հայտարարել է Մոուրինյոն: