Հռոմի Պապը ցանկանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին այցելել Երևան
11/06/2013 14:01

Հռոմի Պապը ցանկանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին այցելել Երևան

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը հայտարարել է, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության 100 ամյակին այցելել Երևան և զոհերի հիշատակին պատարագ մատուցել: Այս մասին տեղեկացնում է Today's Zaman պարբերականը:

Հռոմի Պապի որոշման վրա նույնիսկ չի ազդել այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունները Թուրքիայում շատ խիստ էին ընդունվել:

Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատական հայտարարություն էր տարածել՝ կապված Հռոմի Պապի հայտարարության հետ, ըստ որի հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:

Նշենք, որ 2006 թվականին, Ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ, երբ Հռոմի ներկայիս պապը Բուենոս Այրեսի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էր, կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես հայերի և մարդկության դեմ իրականացված սարսափելի ոճիր:
 

Հռոմի Պապը ցանկանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին այցելել Երևան