.jpg)
Կարգախոս. Ոչինչ մեզ համար` առանց մեր մասնակցությա՞ն
«Հաշամանդրամները ՀՀ Սահմանադրությամբ ունեն նույն իրավունքներն, ինչ բոլոր ՀՀ քաղաքացիները, բայց անուղղակի խտրականության հանդիպում ենք ամեն քայլափոխին` անմատչելի տրանսպորտ, շինություններ, ոչ ներառական որոշումներ. Խնդիրներ զբաղվածության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում»: Այսօր Երևանում ընթացող «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարկության համար» ծրագրին նվիրված համաժողովի ժամանակ ասաց Ունիսոն ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:
Նա նաև նշեց, որ հաշմանդամների շարժման կարգախոսն է` «Ոչինչ մեզ համար` առանց մեր մասնակցության», սակայն Հայաստանում դա կիրառվում է ձևականորեն:
Ոլորտում գործում է 11 կազմակերպություն, որոնք ակտիվ համագործակցելու են ծրագրի շրջանակներում` փորձելով ոլորտի խնդիրներին լուծում տալ:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ եռամյա ծրագրի հիմնական նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք որոշումներ կայացնելիս` հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող անձնաց ներկայությունը:
«Մարդկանց պետք է գնահատել այն բանի համար, թե նրանք ինչ կարող են անել, այլ ոչ թե նրա համար, թե ինչ չեն կարող անել»,- շեշետց Ա. Սարիբեկյանը և կարևորեց այն հանագամանքը, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է կենտրոնան իրենց ներուժի վրա:
Նշենք, որ «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարկության համար» ծրագիրն իրականացվում է վեց երկրներում Հայաստան,Վրաստան, Ադրբեջան, Հորդանան, Լիբանան և Ուկրաինա: