Սիրիական բանակը հարվածել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող գրոհայիններին
12/06/2013 21:06

Սիրիական բանակը հարվածել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող գրոհայիններին

Սիրիայի բանակն այսօր սկսել է Հալեպ քաղաքի հյուսիսային և արևելյան շրջանների ապստամբների դեմ գործողությունները: Ինչպես հայտնում է «Ալ-Վատան» թերթը, շրջանի բնակիչները օգնություն են ցուցաբերում բանակին և զինված խմբավորումների գտնվելու մասին տեղեկություններ տալիս: Ըստ այդ տեղեկությունների՝ Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Թուրքիայի հետ սահմանային գոտում գտնվող գրոհայինների բազաների ուղղությամբ: Արդյունքում ոչնչացվել է ավելի քան 20 վարձկան ահաբեկիչ:

Թերթի փոխանցմամբ՝ ահաբեկիչների թվում կան մեծ թվով չեչեններ: Մեկ այլ օդային ռեյդ էլ իրականացվել է Դեր-Իզա շրջանում:
Ըստ սիրիական լրատվամիջոցների՝ սիրիացի զինվորներն այսօր առավոտյան գրավել են Հալեպից արևմուտք գտնվող Քվար-Համրայի բարձունքները և մոտեցել Անադա քաղաքին, որը ապստամբների համար որպես հենակետ է ծառայում:

Բանակի զինվորներին հաջողվել է նաև ճանապարհին կանգնեցնել զինված մի խմբավորման, որը Մաարեթ Ալ-Արտեկ շրջանից ուղևորվում էր դեպի Հալեպ: Զինյալները ծուղակում են հայտնվել նաև քաղաքի արևելյան շրջանում, որտեղ սպանվել և վիրավորվել է ավելի քան 120 գրոհային: Հալեպից հարավ՝ Սալմիյա շրջանում, ոչնչացվել է նաև «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման ծայրահեղականների վերջին հենակետը: Զինվորական հրամանատարությունը հայտարարել է Համայից-Հալեպ մայրուղու երկայնքով ձգտվող գյուղերն ամբողջությամբ ազատագրելու մասին: 

Սիրիական բանակը հարվածել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող գրոհայիններին