.jpg)
Մոսկվայում սպանվել է Իրաքում Հայաստանի դեսպանի եղբայրը
Մոսկվայի կենտրոնում սպանվել է Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրը: 50-ամյա տղամարդուն երեկ երեկոյան դանակահարել են Lotte Plaza հյուրանոցի մոտակայքում: Այս մասին գրում է Interfax-ը:
Պաշտոնական աղբյուրները ո'չ հերքում և ո'չ էլ հաստատում են այս տեղեկությունը:
Հանցագործը դիմակով է եղել: Հարձակվել է տղամարդու վրա ու դանակի մի քանի հարված հասցրել, որից հետո ավտոմեքենայով փախուստի է դիմել:
Կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցվել: Սպանության հանգամանքները ճշտվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակահարության պատճառը ձեռնարկատիրական գործունեությունն է: