.jpg)
12/06/2013 19:29
«Արսենալը» Բենդտների համար ուզում է 3 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ
«Արսենալի» հարձակվող Նիկլաս Բենդտները, ով անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Յուվենթուսում», մոտ ժամանակներս կհեռանա լոնդոնյան ակումբից: Անգլիական ակումբը պլանավորում է 3 մլն ֆունտ ստեռլինգ վաստակել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից: Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:
Դանիացու համար նման գումար պատրաստ են վճարել Մյունխենգլադբախի «Բորուսիան», «Այնտրախտը» և «Բեշիկթաշը»: