Գրոզնիում 115.000 մարդ միաժամանակ երգել է Ռուսաստանի հիմնը
12/06/2013 19:56

Գրոզնիում 115.000 մարդ միաժամանակ երգել է Ռուսաստանի հիմնը

Չեչնիայի մայրաքաղաքում Ռուսաստանի օրվա կապակցությամբ 115.000 մարդ երգել է Ռուսաստանի հիմնը, ևս 6.000 մարդ կազմել է Ռուսաստանի «կենդանի դրոշը»:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մարդիկ երթով գնացել են դեպի Գրոզնիի կենտրոնական հրապարակ:

Նշվում է, որ երթի մասնակիցներն իրենց ձեռքում պարզել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ Կադիրովի և գործող նախագահ Ռամզան Կադիրովի նկարները:

 

Գրոզնիում 115.000 մարդ միաժամանակ երգել է Ռուսաստանի հիմնը