Դեդ Հասանի կլանը պատասխանում է «վրացական» գողերին նոր սխոդկայով
12/06/2013 19:21

Դեդ Հասանի կլանը պատասխանում է «վրացական» գողերին նոր սխոդկայով

Դեդ Հասանի կլանը ներկայացնող 13 «օրենքով գողեր»` եղբայրներ Գելա և Գիզո Կարդավանների գլխավորոթյամբ, նոր «օրենքով գողեր» են կարգել: Դեդ Հասանի կլանը համալրվեց նոր գողերով, որոնց թվում են Բեսո Ռուսթավսկին, Մաքսիմ Ֆրանցուզը, Տիմուր Գուլիան և Անդրեյ Տուրակը:

«Օրենքով գող» կարգելուն իրենց համաձայնությունն են տվել Ժորա Տաշկենտսկին, Կոլյա Տոմսկին, Անդրեյ Կալինինգրադսկին, Տիմուր Սառատովսկին, Ալբերտ Գյանջինսկին և այլոք:

Նոր գողերին կարգելու արարողակարգը յուրահատուկ պատասխան էր նախորդ շաբաթ Կիպրոսում կայացած և Էդուարդ Ասատրյանի կողմից նախաձեռնված «սուխումյան», «թբիլիսյան» և «քութայիսյան» գողերի սխոդկային:

Նշենք, որ հունիսի սկզբին խիստ գաղտնիության պայմաններում Կիպրոսում կայացել է «օրենքով գողերի» սխոդկա, որի որոշումները կարող են որոշիչ լինել քրեական աշխարհի համար գալիք տարիների ընթացքում:

«Օրենքով գողերի» սխոդկայի կազմակերպիչը քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանն է եղել, կամ ինչպես նրան անվանում են Օսետրինա կամ Էդիկ Թբիլիսկի:

Սխոդկային մասնակցել է 50-ից ավելի հայտնի «օրենքով գողեր», որոնց թվում են եղել Մերաբ Ջանգվելաձեն, Վաժա Բիգանիշվիլին, Ռոբինզոն Արաբուլին, Գիվի Գորդելաձեն և շատ ուրիշներ:

Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչները նույնպես հրավիրված են եղել սխոդկային, սակայն նրանք հավաքին չեն ժամանել:

Սխոդկայի քննարկման կարևորագույն թեմաներից է եղել Մոսկվայում վերջերս գրանցված միջադեպը, երբ Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչները խաբեությամբ հանդիպման են հրավիրել Էդուարդ Ասատրյանին և նրա որդուն, ամենաերիտասարդ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին`Սերյոժա Բենթլիին, ինչպես նաև Գուրամ Չիխլեձեյին և Ռոմիկ Ջաֆարովին և ուժեղ ծեծել էին բոլորին:

Ասատրյանը խոստացել էր վրեժ լուծել և պատճել «օրենքով գողի» վրա ձեռք բարձրացնողին: Սխոդկայի ընթացքում որոշում է կայացվել օրենքից դուրս համարել Կրասնոդարից Կոբա Ձիձիաշվիլիին, ով գող չհանդիսանալով ձեռք է բարձրացրել «օրենքով գողի» վրա:

Ասատրյանների ծեծին մասնակցած մեկ այլ «օրենքով գողի» Վադիմ Իվանենկոյի հարցերը սխոդկայի մասնակիցները խոստացել են լուծել ապագայում, իսկ այժմ նրանք հրաժարվել են նրան «օրենքով գող» ճանաչելուց:

Այսպիսով, Կրասնոդարի երկրամասը, որը համարվում էր Դեդ Հասանի ավանդական տարածքը, այժմ աստիճանաբար անցնում է նրա հակառակորդներին:

Այժմ Կրասնոդարի երկրամասում վերահսկողություն են իրականացնում ազգային փոքրամասնությունները, այդ թվում ազգությամբ հայեր Ժոռան, Սարգիսը, Արթուրը և Արան, ինչպես նաև վրացի Պեցոն, Տամազը, Դատո, եզդիներ Գաչոն և Յուրան:

Կիպրոսի հավաքը միտված է եղել Դեդ Հասանի կլանի անդամների ազդեցության թուլացմանը, այդ թվում` Ռուսաստանի հարավում:

Դեդ Հասանի կլանը պատասխանում է «վրացական» գողերին նոր սխոդկայով