.jpg)
Դի Նատալեն երկարաձգել է պայմանագիրն «Ուդինեզեի» հետ
Իտալական «Ուդինեզեի» հարձակվող Անտոնիո դի Նատալեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ և այդ թիմում ելույթները կշարունակի մինչև 2015 թ.:
Եվրոպական մամուլի տեղեկություններով` 36-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում խաղակոշիկները կախել մեխից: Նոր պայմանագրի համաձայն` նա տարեկան կստանա 1,7 մլն եվրո աշխատավարձ, որում ներառված չեն տարբեր բնույթի պարգևավճարները:
Նշենք, որ դի Նատալեն «A» սերիայի ողջ պատմության լավագույն ռմբարկուներից մեկն է: Այս պահին Անտոնիոն խփել է 176 գոլ, և դա 12-րդ ցուցանիշն է: Իսկ 10-րդ տեղն զբաղեցնելու համար նա պետք է ընդամենը 9 գոլ խփի: Այդ դեպքում դի Նատալեն ցուցակում կշրջանցի Գաբրիել Բատիստուտային: