Էրդողանը հավակնում է աշխարհի ամենաազդեցիկ բռնապետի կոչմանը
12/06/2013 20:39

Էրդողանը հավակնում է աշխարհի ամենաազդեցիկ բռնապետի կոչմանը

Արդյոք Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով Էրդողանը չի՞ դառնա աշխարհի ամենաազդեցիկ բռնապետը: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Slate» պարբերականը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Էրդողանի հանդգնությունը նրան հավասարեցնում է  ավտորիտար ռոք աստղի: Նրա ավտորիտար հավատարմագրերն ամուր են: Թուրքիան բանտարկել է ավելի շատ լրագրողների, քան աշխարհի այլ երկրներում. ռեժիմը հարյուրավոր հակառակորդների՝ դասախոսների, քաղաքական գործիչների, գեներալների, ակտիվիստների, արդեն ձերբակալել է:

Բռնապետերը գիտեն, որ դժվար է պահպանել սեփական լեգիտիմությունը, հատկապես, եթե փորձում են ավելի շատ դեմոկրատ, քան դիկտատոր լինել: Վերջերս այդպիսի փորձի ականատես ենք եղել Մալազիայում, Ռուսաստանում և Վենեսուելայում:

Էրդողանը նշել է, որ չի պատրաստվում տեսադաշտից հեռանալ. վարչապետ ակնարկում է, որ պետք է վերանայել Սահմանադրությունը, որպեսզի նախագահն ավելի մեծ դեր ունենա, իսկ հաջորդ տարի այդ պաշտոնին հենց ինքն առաջադրվի:

Աշխարհիկ թուրքերը վաղուց նշել են, որ Էրդողանի իշխանության օրոք իրենց երկիրը դառնում է ավելի բևեռացված: Այժմ նրանց ձայնի իրավունք է ընձեռված՝ վրդովմունքն արտահայտելու համար:

Խնդիրը համակարգի մեջ չէ, այլ մի մարդու, ով ղեկավարում է այն: Ի՞նչ է պատահում, երբ ժողովրդավար ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը ոչ ժողովրդավար ձևով է ղեկավարում երկիրը: Դա այն է, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում: Եվ եթե Էրդողանը չստուգի ինքն իրեն, կլինեն շատ ավելի վատ օրեր, քան վերջին 12-ը»:
 

Էրդողանը հավակնում է աշխարհի ամենաազդեցիկ բռնապետի կոչմանը