.jpg)
Գեներալ Հմայակ Հարոյան. Պատերազմ էր. Գիտեինք` կամ ողջ կմնանք, կամ` չէ
Գեներալ Հմայակ Հարոյանը Եռաբլուր է բարձրանում միայնակ` առանց ուղեկիցների կամ այլ` գեներալին հատուկ շքեղությունների: Ձեռքին մի քանի մեխակ է, Մոնթեին է բերել` իր զինվորին:
«Առանց Մոնթեի 20 տարի է անցել, ու մարդիկ այսօր փարձում են նրա մասին բաներ պատմել, որոնք չեն եղել իրականում: Մեղադրելու չէ` մարդիկ ուզում են, որ հերոսի մասին միայն լավը մնա: Իրականում այն ամենում, ինչ Մոնթեի հետ տեսել ենք պատերազմի դաշտում` քիչ լավ բան կա: Դժբախտություններ, զոհեր... պատերազմն այսպիսի բան է: Պատերազմում լավ բաներ գրեթե չկան, որ տեսնես, միգուցե միայն վերջին օրը… Ու հաղթանակն է պատերազմում լավը…»,- ծաղիկները Մոնթեի շիրմին դնելուց հետո պատմում է գեներալը:
«Պատերազմի ժամանակ շատ դեպքեր են եղել, բայց ամենաշատը Մոնթեից մի պատմություն եմ հիշում: Ծանր օրեր էին միասին ճանապարհ էինք գնում` երկուսս էլ քանի օր ոչ հաց ենք կերել, ոչ էլ` քնել ենք: Մեկ էլ Մոնթեն մեքենայի մեջ մի երեք-չորս օրվա ճլորած խնձոր գտավ, մաքրեց ու սկսեց ախորժակով ուտել: Ասեցի` Մոնթե, սովա՞ծ ես: Ասեց` հա~, շատ սոված եմ: Ասեցի` մարդկային հաճույքներից ամենաշատը ո՞րն ես սիրում: Առանց մտածելու ասեց` ուտելը: Հետո մի քիչ գնացինք, ասեց` լողալը, լողալ շատ կսիրեմ: Հետո մի քիչ էլ անցանք, բա չէ` երևի մտածելն է. ամենահաճելին իմ համար մտածելն է»,- պատմում է Հմայակ Հարոյանն ու ավելացնում` Մոնթեն իսկապես անընդհատ մտածում էր:
20 տարի առաջ այս օրը Հմայակ Հարոյանը Երևանում էր` վիավոր էր ոտքից: Զանգ ստացավ Վազգեն Սարգսյանից. Մոնթեն էր զոհվել ու Մարտունի գնալ էր պետք:
«Ուղղաթիռ հատկացրեցին ու Մարտունի գնալով իմացա, ոնց է կատարվել այդ դեպքը: Նույն ուղղաթիռով Մոնթեին Երևան բերեցինք: Ու հունիսի 19-ին նոր հուղարկավորեցինք»,- պատմում է գեներալ Հարոյանն ու ավելացնում.
«Դե պատերազմ էր. Գնալուց բոլորս իմացել ենք` կամ ողջ կմնանք, կամ` չէ…»