.jpg)
Իսրայելում իրական ջրահարս են նկարահանել (Տեսանյութ)
Իսրայելում իրական ջրահարս են նկարահանել: Չնայած տեսագրության վատ որակին, հստակ կարելի է նկատել աղջկա մարմնով, ձկան պոչով արարածին: Նա քարի վրայից հենվելով ձեռքերի վրա՝ ջուրն է նետվում:
Ականատեսների խոսքով` նա հաճախ է հայտնվում այդտեղ մայրամուտի ժամանակ և շարժելով պոչը` ջուրը նետվում:
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ դեռ 2009 թ.-ին Իսրայելի Կիրյատ-Յամա քաղաքի քաղաքապետարանը խոստացել է միլիոն դոլարի պարգև` ջրահարսերի գոյության փաստն ապացուցողին:
Կիրյատ-Յամայի իշխանությունները վստահեցնում են, որ վերջին ամիսների ընթացքում նրանք տասնյակ հաղորդագրություններ են ստացել կիսակին-կիսաձկան մասին, ում նկատել են քաղաքի բանակիչներն ու հյուրերը:
«Իրար հետ բացառապես կապ չունեցող մարդիկ վստահ են նրանում, որ տեսել են ջրահարս: Ասում են, որ դա կիսաաղջիկ-կիսաձուկ է, որը լողում է ինչպես դելֆին, անում է բոլոր հնարքները և ապա թաքնվում»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Նատտի Զիլբերմանը:
Նախորդող հրապարակում` Միլիոն դոլար` ջրահարսերի գոյությունն ապացուցելու համար