Իվետա Տոնոյան. «Ավիասերվիս» ՍՊԸ-ն «Արմավիային» պարտք չէ
12/06/2013 18:21

Իվետա Տոնոյան. «Ավիասերվիս» ՍՊԸ-ն «Արմավիային» պարտք չէ

Այսօր «Արմավիայի» արդեն նախկին աշխատակցիները սպասում էին իրենց աշխատավարձերին, որոնք այդպես էլ չստացան:

«Արմավիայից» Aysor.am-ին փոխանցեցին, որ դեռևս չեն վճարել աշխատակիցների աշխատավարձերը, քանի որ սպասում են, որ իրենց պարտք ընկերությունները գումար փոխանցեն, մասնավորապես «Ավիասերվիս» ընկերությունը:

Իսկ թե որքան է պարտք «Ավիասերվիսը»` «Արամվիայից» չպատասխանեցին` կոմերցիոն գաղտնիք է:

««Ավիասերվիս» ՍՊԸ-ն «Արմավիային» պարտք չէ»,- Aysor.am-ին ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

Իսկ ի՞նչ է պատրաստվում անել ընկերությունը՝ իր անվան հետ կապված նման խոսակցություններին վերջ տալու համար: Ի. Տոնոյանը պատասխանեց, որ «Ավիասերվիս» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը Հայաստանում չէ, իսկ քայլերի մասին` կքննարկվի:

Նշենք, որ «Ավիասերվիսը» ավիատոմսեր իրացնող խոշորագույն գործակալություն է և մտնում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ: 

Իվետա Տոնոյան. «Ավիասերվիս» ՍՊԸ-ն «Արմավիային» պարտք չէ