«Լանսի» ադրբեջանցի հովանավորի ներդրումներն ավելին կլինեն, քան «Մոնակոյինը»
12/06/2013 19:10

«Լանսի» ադրբեջանցի հովանավորի ներդրումներն ավելին կլինեն, քան «Մոնակոյինը»

Ադրբեջանական «Բաքի» ֆուտբոլային ակումբի նախագահ Հաֆիզ Մամեդովը պայմանավորվել է «Լանսի» հետ համաձայնագրի ստորագրման հարցում: Ադրբեջանական լրատվամիջոցները, հենվելով ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկությունների վրա, հայտնում են, որ «Լանսը» պայմանագիր է ստորագրել հովանավորի հետ:

«Ադրբեջանը դարձել է «Լանս» ֆուտբոլային ակումբի հովանավորը: Գործարքը շահավետ է կողմերի, հատկապես` ֆրանսիացիների համար: Նրա ներդրումներն ավելին կլինեն, քան «Մոնակոյինը»` ներկայումս»,- հայտնում է ֆրանսիական մամուլը:

«Լանսի» ադրբեջանցի հովանավորի ներդրումներն ավելին կլինեն, քան «Մոնակոյինը»