«Լիվերպուլի» ներկայացուցիչը հետևել է Մխիթարյանին
12/06/2013 20:15

«Լիվերպուլի» ներկայացուցիչը հետևել է Մխիթարյանին

Ինչպես տեղեկացրել ենք, անգլիական «Լիվերպուլը» մտադիր է 22 մլն ֆունտ ստեռլինգով ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Հայ ֆուտբոլիստը համարվում է լիվերպուլյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը:

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» տվիտտերյան պաշտոնական էջը, ակումբի գլխավոր սկաուտ Բարրի Հանտերը երեկ ներկա է եղել Կոպենհագենի «Պարկեր» մարզադաշտում կայացած աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան (0:4) հանդիպմանը և հետևել է Մխիթարյանի խաղին, ով այս մրցավեճում դարձավ Հայաստանի ազգային հավաքականի վերջին` 4-րդ գոլի հեղինակը:

«Լիվերպուլի» ներկայացուցիչը հետևել է Մխիթարյանին