Մասկերանո. «Իմ արարքը ոչ մի արդարացում չունի»
12/06/2013 18:30

Մասկերանո. «Իմ արարքը ոչ մի արդարացում չունի»

Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» պաշտպան Խավիեր Մասկերանոն ներողություն է խնդրել` աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Էկվադորի (1:1) հավաքականի հետ հանդիպման վերջնահատվածում իր արարքի համար: Այս մասին տեղեկացնում է «Sky sports»-ը:

Հիշեցնենք, որ Մասկերանոն, ում խաղադաշտից տեղափոխում էին վնասվածք ստացած ֆուտբոլիստների համար նախատեսված մեքենայով, մի քանի անգամ ոտքով հարվածել էր վարորդին, ինչի համար արժանացել էր կարմիր քարտի:

«Իրավունք չունեի այդպես վարվելու: Իմ պահվածքը ոչ մի արդարացում չունի: Ես ամաչում եմ իմ արարքից և ցավում եմ, որ նման բան ստացվեց: Բավական հասուն մարդ եմ և կարող եմ խոստովանել սխալներս:

Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Մեքենան շատ արագ էր սլանում և ես կարող էի վայր ընկնել: Այդ մասին ասացի վարորդին, բայց նա չարձագանքեց իմ նկատողությանը: Սակայն, կրկնում եմ, սա արդարացում չէ»,- նշել է Մասկերանոն:
 

Մասկերանո. «Իմ արարքը ոչ մի արդարացում չունի»