.jpg)
«Մոնակոն» պատրաստ է Ռոնալդուի համար վճարել 100 մլն եվրո
Ֆրանսիական «Մոնակոն» ուզում է այս ամռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր աստղ Քրիշտիանու Ռոնալդուին:
Դմիտրի Ռիբոլովլևի ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 100 մլն եվրո, չնայած կատարված ձեռքբերումներին: Հիշեցնենք, որ այդ ակումբն արդեն պայմանագրեր է ստորագրել Ռադամել Ֆալկաոյի, Ջեյմս Ռոդրիգեսի և Ժոաու Մոուտինյուի հետ:
«Մոնակոն» ուզում է օգտվել այն փաստից, որ Ռոնալդուն չի երկարաձգել պայմանագրի ժամկետն «Արքայական ակումբի» հետ: Դա կարող է դրական ազդեցություն ունենալ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վրա: