Սոցիոլոգները պարզել են, թե օրվա ընթացքում քանի անգամ են ժպտում ուրախները
12/06/2013 15:41

Սոցիոլոգները պարզել են, թե օրվա ընթացքում քանի անգամ են ժպտում ուրախները

Սոցիոլոգները պարզել են, որ ամենաուրախ մարդիկ օրվա ընթացքում ժպտում են 11 անգամ, իսկ պակաս ուրախները 7 անգամ:

Հարցմանը մասնակցել է 2 հազար մարդ: 51 տոկոսը խոստովանել է, որ երբեմն ստիպված են լինում ժպտալ, այսինքն՝ նրանց ժպիտը կեղծ է լինում: Կեղծ ժպիտները հաճախ բաժին են հասնում ղեկավարներին: Պարզվել է, որ յուրաքանչյուր 7-րդ ժպիտը կեղծ է:

Հարցումը ցույց է տվել, որ մռայլ մարդիկ օրվա ընթացքում ժպտում են մեկ անգամ:
Սոցիոլոգները նշում են, որ օրվա ընթացքում ժպտալու միջին թիվը կրճատվել է, չնայած այն հանգամանքին, որ մարդկանց հաճելի է երբ իրենց են ժպտում:

 

Սոցիոլոգները պարզել են, թե օրվա ընթացքում քանի անգամ են ժպտում ուրախները