Ստամբուլում շարունակվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումները
12/06/2013 11:25

Ստամբուլում շարունակվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումները

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շարունակվում են դաժան բախումները ոստիկանության և ցուցարարների միջև:

Utro.ru-ի փոխանցմամբ, ոստիկանությունը Աթաթուրքի անվան մշակույթի տան մոտ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ:

Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 10 օր է շարունակվում են բողոքի ցույցերը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի պուրակի վերակառուցման դեմ:

Ցույցերն աստիճանաբար վեր են ածվել երկրի իսլամականացման դեմ ուղղված զանգվածային բողոքի ցույցերի:

Ստամբուլում շարունակվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումները