.jpg)
Ծխախոտից ավելի շատ են մահանում, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից
Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված:
Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում) ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը:
Նախկինում ողջ աշխարում ծխախոտի օգտագործման երևույթը բնորոշ էր հիմնականում տղամարդկանց, մինչդեռ ներկայումս ծխող չափահաս տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը քչանում է: Վերջին տարիներին քիչ չեն այն երկրները, որոնք հասել են լրջագույն հաջողությունների և ունեն ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազեցում:
Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով ԱՀԿ անդամ երկրները մշակել են «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է: Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան վեց միլիոն մարդ է սպանում: Կոնվենցիան արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից: