Առաջիկայում կթանկանա նաև ջրի սակագինը
12/06/2013 09:27

Առաջիկայում կթանկանա նաև ջրի սակագինը

Սակագների բարձրացման շքերթը շարունակվում է. մեզանում առաջիկայում կթանկանա նաև ջրի սակագինը: «Ժողովուրդի» տեղեկություններով` «խորանարդ մետր ջրի դիմաց ՀՀ քաղաքացին առաջիկայում վճարելու է ավելի քան 200 դրամ՝ ներկայիս 174 դրամի փոխարեն։ «Երևանջուր» ՓԲԸ-ն արդեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել համապատասխան հայտ։ Իսկ այսօր հանձնաժողովում այդ թեմայով տեղի կունենա աշխատանքային քննարկում։

«Ուշագրավն այն է, որ իշխանությունները գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո փորձել են այս լուրը հնարավորինս գաղտնի պահել, որպեսզի հասարակությանն այդ վատ լուրերը մատուցեն «փուլային տարբերակով»՝ մաս առ մաս»,- նշել է թերթը: 

Առաջիկայում կթանկանա նաև ջրի սակագինը